Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին, Բրիտանիայի վարչապետն այսօր հայտարարել է սահմանափակումների խստացման մասին:
«Երկուշաբթի օրվանից դուք պետք է աշխատեք տնից, եթե հնարավոր է», – ասել է Բորիս Ջոնսոնը հայրենակիցներին: – «Գնացեք գրասենյակ, եթե այլ տարբերակներ չկան, բայց աշխատեք հեռավար, երբ հնարավոր է: Ուրբաթ օրվանից մենք ընդլայնելու ենք փակ հասարակական վայրերում դիմակներ կրելու պահանջը, ինչպես նաև ստուգելու ենք պատվաստումների անձնագրերը ակումբների և այլ մարդաշատ վայրերի մուտքերի մոտ»։
Եվրոպական այլ երկրների իշխանությունները նույնպես քայլեր են ձեռնարկում վիրուսի տարածումը զսպելու համար։
Դանիայում ուրբաթ օրվանից գիշերային ակումբները, բարերն ու ռեստորանները կփակվեն կեսգիշերին. այցելուները ստիպված կլինեն ցրվել, քանի որ կփակվի նաև ալկոհոլի գիշերային առևտուրը։ Հանրային սննդի վայրեր մուտք գործելու համար կրկին կպահանջվեն պատվաստումները հավաստող ծածկագրերը։
Ֆրանսիայում, որտեղ վերջին օրերին վարակվածների թիվը հասել է տարվա առավելագույնին, իշխանությունները սահմանում են սանիտարական անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ շեշտը դնելով դպրոցների և համալսարանների վրա։ Նաև դիտարկվում է հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում տեղերի ավելացման հնարավորությունը։