Լատվիայի ՆԳ նախկին նախարարը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Լատվիայի ներքին գործերի նախկին նախարար, պատգամավոր Յանիս Ադամսոնսը քրեական պատասխանատվության կենթարկվի Ռուսաստանի օգտին լրտեսության համար։ Նա կասկածվում է երկրում տիրող իրավիճակի, նախաձեռնվող օրենսդրական նախագծերի, «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցում բալթյան երկրների վերաբերմունքի մասին ռուսական հետախուզությանը տեղեկություններ փոխանցելու մեջ։

Ադամսոնսը զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմում, եղել է պարեկային նավի հրամանատար խորհրդային Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) սահմանապահ զորքերում, սահմանապահ զորքերի հետախուզությունում։ Լատվիայում նա զբաղեցրել է ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալի, սահմանային ծառայության հրամանատարի, ներքին գործերի նախարարի պաշտոնները։

Ադամսոնսը հունիսի 11-ից կալանքի տակ է, նա հերքում է բոլոր մեղադրանքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button