Երևանը «3+2»-ի նիստին վերահաստատել է այս հարթակի վերաբերյալ իր դիրքորոշումը

Մոսկվայում այսօր կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի` «3+2»-ի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը` Ռուսաստանի ԱԳՆ-ի հրավերով: Մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով, հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը:

Այս ձևաչափով առաջին հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

Փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա, հավելում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նիստի մասին առաջինը երեկ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ ավելի ուշ հաստատել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս նոր հարթակի մասնակիցները իրականում պետք է վեցը լինեին, և այն կոչվում էր «3+3»: Վրաստանը, սակայն, հրաժարվել է մասնակցել նիստին, հայտարարելով, թե նախկինում արդեն պարզաբանել էր՝ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button