Երկու օր առաջ միջադեպի հետևանքով ծանր վիրավորված զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի 18-ամյա շարքայինը վիրավորվել է դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, նախնական տվյալներով՝ համածառայակցի արձակած կրակոցից։ Սենիկ Սահակյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», – հաղորդել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը։