Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից

Պաշտոնական Երևանը դատապարտում է «Ադրբեջանի սադրիչ գործողությունները» և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն: Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

Արտգործնախարարությունը հայտարարությամբ շեշտում է, որ վերոնշյալ արձանագրումը հենվում է նրա վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հռետորաբանությունը, ինչը հակասում է եռակողմ բոլոր հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին և «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումն է»:

Այսօր կեսօրից շուրջ 3 ժամ փոխհրաձգություն էր տեղի ունեցել սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմը մեկ զոհ ունի, 8 վիրավոր: Արդեն երրորդ օրն է` սահմանին իրավիճակը լարված է, կողմերը մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու համար:

Հիշեցնելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսից ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, որ մինչ օրս Բաքուն չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին հայկական կողմի առաջարկին, Հայաստանն անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է սրանց, ինչպես նաև ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքների վրա, որ հնչում են Բաքվից:

Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկանյքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button