Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հետաձգել է Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին այսօր տեղեկացրել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կիևին տրամադրվելիք ռազմական օժանդակության հերթական փաթեթը պատրաստ էր դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն Սպիտակ տանը գերադասել են չշտապել դրա հաստատման հետ։
«Սպիտակ տունն այս քայլով ցանկանում է ավելի շատ ժամանակ թողնել լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերի համար, ինչպես նաև ազդեցության հավելյալ լծակներ պահպանել ռուսական հնարավոր հարձակման դեպքում», – հաղորդում է NBC-ն՝ հավելելով նաև, որ ամերիկյան վարչակազմի այս որոշումը «Կիևում հիասթափության պատճառ է դարձել»։