«3+3» ձևաչափով առաջին նիստի մասնակիցները պայմանավորվել են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, համագործակցություն առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև հակազդեցություն ընդհանուր սպառնալիքներին և մարտահրավերներին», – նշված է Ռուսաստանի ԱԳՆ ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը այս փաստաթղթում նաև նշել է, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է միանալ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին։
«Հինգ երկրների ներկայացուցիչները իրենց շահագրգռությունը հայտնեցին հարթակին աշխատանքներում՝ Վրաստանի ներգրավվածության առթիվ նշելով, որ «դուռը Թբիլիսիի համար բաց է», – նշված է հաղորդագրությունում։