Հայտնի երգիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Կիկաբիձեն այսօր Գորիի զինվորական հոսպիտալում հանդիպել է այստեղ պահվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։
«Նրա տեսքն այնքան էլ լավ չէ, բայց կոտրված չէ։ Թեյի շուրջ մենք բազմաթիվ թեմաների անդրադարձանք», – հանդիպումից հետո լրագրողներին է պատմել Կիկաբիձեն՝ նշելով, որ Սաակաշվիլիին է ներկայացրել իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթներ առաջ Կիևում կայացած հանդիպման մանրամասները։
«Ես ասացի Զելենսկուն՝ Սաակաշվիլին քո երկրի քաղաքացին է։ Տար նրան Ուկրաինա, թե չէ կսպանեն», – պնդում է Կիկաբիձեն։
Վախթանգ Կիկաբիձեն այսօր լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ մի շարք տեղեկությունների համաձայն, Լեհաստանի իշխանությունները պատրաստ են իրենց տարածքում կազմակերպել Սաակաշվիլիի բուժումը։