Մերձդնեստրում նախագահ են ընտրում

Մերձդնեստրում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում։ Չճանաչված տարածաշրջանի գործող ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին պաշտոնը պահպանելու համար մրցակցում է հանրությանը քիչ հայտնի թեկնածու Սերգեյ Պինզարի հետ։

Պաշտոնական Քիշնևը չի ճանաչում ընտրությունները, քվեարկությանը ընտրողների ակտիվ մասնակցություն չի կանխատեսվում։

Մոլդովան շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Մերձդնեստրի նկատմամբ վերահսկողությունը գործնականում կորցրել է 1990 թվականից, երբ անջատական տարածաշրջանն անկախություն է հռչակել։ Երկու տարի անց պատերազմ է բռնկվել Ռուսաստանի աջակցությունը վայելող Մերձդնեստրի անջատականների և Մոլդովայի բանակի միջև։

Մերձդնեստրի անկախությունը ճանաչված չէ ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից։

Ռուսաստանը, այդուհանդերձ, մինչ օրս Մերձդնեստրում տեղակայված շուրջ 1400 զինծառայող ունի` խորհրդային շրջանի զինապահեստները պաշտպանելու պատրվակով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button