Բորիս Ջոնսոնը կիրակի օրը կոչ է արել Միացյալ Թագավորության քաղաքացիներին լրացուցիչ՝ խտանիչ պատվաստում կատարել՝ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահեցրել է, որ խթանող չափաբաժինը հասանելի կլինի երկրի բոլոր չափահաս բնակիչներին։ Ըստ Ջոնսոնի, դա պետք է անել Ամանորից առաջ:
Մեծ Բրիտանիայում «օմիկրոն» շտամի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 հազար137-ի՝ 65 տոկոսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ահազանգել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։ ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել: ԱՀԿ-ը նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները։