Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Եգիպտոսում է։
Շարմ Էլ Շեյխում այսօր մեկնարկում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանը։ Այն կտևի 5 օր։
Դավթյանը հանդես կգա ելույթով, ինչպես նաև երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ կունենա։