Զալկալիանի․ «Վրաստանը պետք է պատրաստ լինի հարմար պահին անդամակցել ՆԱՏՕ-ին»

Վրաստանը պետք է շարունակի պաշտպանական և անվտանգության ոլորտների բարեփոխումները, որպեսզի պատրաստ լինի այն պահին, երբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների շրջանում քաղաքական կոնսենսուս կլինի», – այսօր Թբիլիսիում, կառավարության նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

«Չնայած այն իրողությանը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շրջանում նման կոնսենսուս առայժմ առկա չէ, մենք չպետք է թուլանանք և շարունակենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ պատրաստ լինելով [անդամակցության] հարմար պահին», – հայտարարել է վրացական դիվանագիտության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button