ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը փոխանցվում է  ՔՊ-ին․ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր16-րդ անգամ չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ։ Ինչպես նախորդ նիստին, այսօր ևս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։

Խորհրդարանում ամիսներ շարունակ ըստ էության որևէ հատուկ լիազորություն չունեցող հանձնաժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը չի հանգուցալուծվում։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ թեկնածու առաջադրելու իրավունքը փոխանցվում է «Քաղաքացիական պայմանգրին»։ «Ասեմ, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Դա խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնի», – ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ հանձնաժողովի տեղակալ ընտրելու ընդդիմության տասնյակից ավելի փորձերին վերջ տալու համար իշխանությունը շրջանառության մեջ է դրել կանոնակարգ օրենքի փոփոխություն, որը թույլ կտա ընդդիմադիր թեկնածուին մեկ անգամ չընտրելուց հետո այլ թեկնածուի առաջադրել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button