Բրյուսելում կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման մանրամասները կողմերը չեն հաղորդում։
Բրյուսելում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվրոպական խորհրդի նախագահն այսօր պլանավորում է հանդիպել նաև Հայաստանի առաջնորդի հետ, ինչից հետո Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ըստ այդ աղբյուրի, բանակցությունների օրակարգի հիմնական հարցն է փոխվստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։