Հայաստանն ու Ռուսաստանը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանն ու Ռուսաստանը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ միջոցառումների լայն ծրագրով։ Այս մասին երկուշաբթի օրը Երևանում բացված «Նոր սերունդ-2021» ֆորումում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Մասնավորապես, դիվանագետի խոսքով, «նախատեսվում է ստորագրել 2022-2025 թվականների մշակութային համագործակցության նոր միջգերատեսչական ծրագիր, որի առանցքային իրադարձություններից են լինելու Ռուսաստանի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը Ռուսաստանում»։

Բացի այդ, նախատեսվում են մի շարք երիտասարդական միջոցառումներ՝ «Ռոսսոտրուդնիչեստվոն» հաջորդ տարվանից նախատեսում է 300 դոլարից մինչև 1000 դոլար միկրոդրամաշնորհային ծրագիր գործարկել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդների համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button