Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության` Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնն ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրադրությունը։
Հաղորդագրության համաձայն` Պուտինը ֆրանսիացի պաշտոնակցին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները:
«Պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում ընթանում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման իրականացմանն ուղված քայլերը»,- փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը։