Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը կլիմայի փոփոխությունը կապում է միջազգային անվտանգության խնդիրների հետ:
Իռլանդիայի և Նիգերի կողմից առաջարկված նախագծին աջակցել են խորհրդի 15 անդամներից 12-ը: Դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Հնդկաստանը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել։
«Միջազգային հանրությունը խորապես բաժանված է կլիմայական խնդիրների շուրջ», – ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ մեկնաբանելով Ռուսաստանի որոշումը։
Նա տեքստն անվանել է համաշխարհային հանրությանը «կլիմայի ակտիվիստների դիրքորոշումը» պարտադրելու փորձ։ «Սա իրականում կհանգեցնի խորը պառակտման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետընթացի», – ընդգծել է նա։
Տեքստը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ «ներառել կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերը՝ որպես կարևոր տարր ՄԱԿ-ի հակամարտությունների կանխարգելման ընդհանուր ռազմավարություններում»: