Եվրամիությունը 35 միլիոն եվրո կհատկացնի «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին՝ պատվաստանյութեր ձեռքբերելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
Այդպիսով Եվրահանձնաժողովը ավելացնում է Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային հատկացվող աջակցության չափը կորոնավիրուսի դեմ պայքարում։
Սկզբնական՝ 40 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթը գործադրվել է այս տարվա փետրվարից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:
«Ուրախ եմ այսօր հայտարարելու, որ մենք ստորագրել ենք 35 միլիոն եվրո արժողությամբ նորարարական համաձայնագիր՝ աջակցելու ԵՄ անդամ երկրներին և նրանց Արևելյան գործընկերության երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրելու նպատակով։ Սրանք ԵՄ համերաշխության գործողություններ են, որոնք օգնում են կյանքեր փրկել և արագացնել վերականգնումը», – Թվիթերում գրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
ԱՀԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի առաջին օրերի դրությամբ Արևելյան գործընկերութան անդամ վեց երկրներում ամբողջովին պատվաստված բնակչության միջին թիվը մոտ 29 տոկոս է։