Դարյա Նավալնայան ստացավ իր բանտարկված հորը շնորհված Սախարովի անվան մրցանակը

Այսօր Ստասբուրգում Ալեքսեյ Նավալնու դուստրը՝ Դարյա Նավալնայան Եվրամիությանը կոչ արեց դիմակայել բռնակալներին։

Նա ստացավ իր հորը շնորհված Եվրամիության մարդու իրավունքների Սախարովի անվան մրցանակը։

«Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք, ովքեր հանդես են գալիս բռնակալի հետ պրագմատիկ հարաբերությունների օգտին, չեն կարող պարզապես բացել պատմական որոշ գրքեր», – ասել է 20-ամյա Դարյա Նավալնայան, հավելելով, թե բռնակալներին և տիրաններին խաղաղեցնելու փորձերը երբեք հաջողություն չեն ունեցել։

Դարյա Նավալնայան ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի ուսանող է։

45-ամյա Ալեքսեյ Նավալնին 2020-ի օգոստոսին Ռուսաստանում թունավորվել էր «Նովիչոկ» տիպի քիմիական նյութվ։ Գերմանիայում բուժվելուց հետո Ռուսաստան վերադառնալուն պես նա ձերբակալվեց մի հին գործով՝ պայմանական ազատազրկման կարգը խախտելու համար։ Նա մինչև հիմա պահվում է բանտում։

Մոսկվան հերքում է Արևմուտքի մեղադրանքները, թե նրա ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Եվրամիությունը ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ է սահմանել Նավալնիին թունավորելու ու բանտարկելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button