Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել

«Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել», – այսօր հաղորդել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 13-ի սահմաններում Աղդամի շրջանի Բաշ-Գերվենդ գյուղի մերձակայքում։

«Աղդամում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունների մեկի աշխատակից Օղուզի շրջանի բնակիչ Ահմեդ Իդրիսովի վարած տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա», – հաղորդում է APA գործակալությունը՝ հավելելով, որ պայթյունի հետևանքով միայն տեխնիկան է վնասվել, մարդկային կորուստներ չկան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button