ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը որակել են «չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո»։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրից մեկը։
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում ցույց է տալիս Եվրամիության հանձնառությունը՝ լուծելու այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրները: Գլոբալ առումով, ղեկավարները Բրյուսելի վերջին իրադարձությունները համարել են չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է նա: