Գերմանիան արտաքսում է ռուսաստանցի երկու դիվանագետների

Բեռլինում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են դեսպանատան երկու աշխատակիցներին երկրի տարածքից արտաքսելու որոշման մասին, հայտարարել է Գերմանիայի նորանշանակ արտգործնախարար Աննալենա Բերբոկը։

Պաշտոնական Բեռլինի այս որոշումը կայացվել է 2019-ին գերմանական մայրաքաղաքի կենտրոնում սպանված Վրաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն Թոռնիկե Խանգոշվիլիի գործով դատավճռի հրապարակումից մի քանի ժամ անց։

Բեռլինի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղի ունեցած սպանության մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Կրասիկովը։ Դատարանի պնդմամբ` սպանությունն իրականացվել է Ռուսաստանի իշխանությունների անմիջական հրահանգով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button