«Պաշտոնական Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել ցանկացած ձևաչափով», – երեկ երեկոյան, ԵՄ «Արևելյան գործընկերության» համաժողովի ավարտին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինական կողմում առկա է ցանկացած ֆորմատում բանակցելու կամքը։ Մենք բաց ենք բանակցությունների համար։ Առայժմ, սակայն, կամքի բացակայություն է նկատելի հակառակ կողմում: Ռուսները մեզ հետ չեն ցանկանում բանակցել՝ որևէ ֆորմատով», -հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով` բրյուսելյան քննարկումների ընթացքում ԵՄ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամություն են հայտնել։
«Դրանք, սակայն, պետք է սահմանվեն մինչև հակամարտության մեկնարկը։ Երբ պատժամիջոցները հաստատվում են հակամարտության մեկնարկից հետո, դրանք անիմաստ են դառնում», – հայտարարել է Զելենսկին։