Լեհաստանը Եվրամիության գործընկերների հետ քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում, որին մասնակցել են Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարները։
«Քննարկվում են պատժամիջոցներ, որոնք ցավոտ կլինեն»,- ասել է նա։
«Այն դեպքում, երբ ագրեսիան ավելի ու ավելի շատանա և այն չհասնի դեէսկալացիայի, այլ միայն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արևելյան թևերում այս իրադարձությունների սրմանը: Մենք ինտենսիվորեն խոսում ենք մեր գործընկերների հետ՝ պատժամիջոցների նոր փաթեթներ պատրաստելու համար»,- հավելել է Մորավեցկին:
Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմաններին միգրացիոն ճգնաժամը կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել է Լեհաստանի սահմանին, նրանցից ոմանք փորձել են ուժով ներթափանցել Լեհաստան՝ ճեղքելով փշալարը։
Վերջին շաբաթների ընթացքում միգրանտները օրական մի քանի անգամ փորձել են փոքր խմբերով մտնել Լեհաստանի տարածք։ ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամը միտումնավոր սրելու մեջ և պատժամիջոցներ են սահմանում։
Ըստ Վարշավայի, Բելառուսի իշխանությունները միտումնավոր միգրանտներին տանում են սահման։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը արևմտյան երկրներն են, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմներից։