Արևմուտքից ֆինանսավորվող «հասարակական կազմակերպությունների գործունեությունը մեր երկրի տարածքում» չի վերականգնվի, այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում էին արտերկրից, հեղաշրջումներ և խռովություններ էին կազմակերպում, մենք վերացրեցինք։ Մենք գիտեինք, թե որքան դժվար է լինելու, ինչպիսի հետևանքներ կլինեն», – նշել է Լուկաշենկոն` պնդելով, որ այժմ Արևմուտքը ճնշում է գործադրում Մինսկի վրա՝ պահանջելով, որ այդ կառույցները վերագրանցվեն Բելառուսի տարածքում։
«Այդ կազմակերպությունների գործունեությունը երբեք չի վերականգնվի», – հավաստիացրել է Լուկաշենկոն։