Ջեյք Սալիվանը Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։

«Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ անորոշ սահմանների մոտ զինվորականների ցանկացած տեղաշարժ սադրիչ է և անպատասխանատու», – ասված է հայտարարության մեջ։

Հորնը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել հանդիպումը։

Ամերիկայի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջև շփումների շարունակումը և նշել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին ինչպես երկկողմ, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»։

Սալիվանը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման հետ կապված։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button