Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունենում Վաշինգտոնում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունենում Վաշինգտոնում։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ Գրիգորյանը քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ ԱՄՆ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) ամերիկյան վերլուծական կենտրոնն է հանդիպում կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Մի շարք հարցերի թվում քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հրավերով՝ մասնակցելու «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին։ Սալիվանը ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը մտահոգություն էր հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ, նշել Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button