Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն հետ կանգնի Ուկրաինայի ու Վրաստանի վերաբերյալ 2008 թվականի որոշումից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբոկվը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և պայքարելու է դրա դեմ։

«Մենք միանշանակ պահանջում ենք հետ կանգնել ՆԱՏՕ-ի` 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումից, ըստ որի Ուկրաինան ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Դա պետք է չեղարկել, վերանայել, ու այդ ժամանակ կարելի է ասել, որ չնայած փոքր, բայց այնուամենայնիվ ճիշտ ուղղությամբ քայլ է կատարվել»։

Նրա ասելով` Արևմուտքի կողմից նման պատրաստակամություն չկա, ուստի Ռուսաստանը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ներկայացրել է համալիր, համապարփակ ձևակերպված իր առաջարկները։ «Մի ամբողջ շարք հարցեր, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»,- ասել է Ռյաբկովը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button