Քրիստինե Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածու․ հանձնաժողովը հաստատեց

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հաստատվեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը․ հարցը քննարկվում էր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։

Նրա թեկնածությունը հաստատվեց իշխանական պատգամավորների կողմ քվեարկությամբ, ընդիմադիրները դեմ քվեարկեցին:

Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։

40-ամյա Գրիգորյանը 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, այնուհետև խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը։ 2018-ին եղել է փոխվարչապետի խորհրդականը, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։

Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա փետրվարին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button