Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը զգուշացրել են Ռուսաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Բրյուսելում կայացած մամուլի համատեղ ասուլիսում կրկին զգուշացրել են Ռուսաստանին, որ Եվրամիությունը ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ խիստ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե ռուսական զորքերը ներխուժեն Ուկրաինա։

«Բոլորիս համար շատ կարևոր է, որ Եվրոպայում սահմաններ չփոխվեն, անվտանգությունը պետք է բոլորի համար լինի, և դրան կարելի է հասնել հարգելով Եվրոպայում համընդհանուր անվտանգության սկզբունքները»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ «Նորմանդական քառյակի» ձևաչափով բանակցությունների մասին Ֆրանսիայի նախագահն ասել է․ «Մենք կարևոր քննարկում ունեցանք նախագահ Զելենսկու հետ և շատ հստակ հաստատել ենք մեր հանձնառությունը նորմանդական ձևաչափին և Ռուսաստանի հետ բանակցությունները վերականգնելու պատրաստակամությունը։ Այս մասին մի քանի օր առաջ ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ»:

«Նորմանդական քառյակում» ընդգրկված են Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button