Հնդկաստանի և Բանգլադեշի սահմանապահ ուժերը միասին տոնել են Պակիստանի դեմ հաղթանակի 50-րդ տարեդարձը։ Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը Դաքայում մասնակցել է Բանգլադեշի անկախության հոբելյանական տոնակատարություններին։
Բանգլադեշը կամ ինչպես այն ժամանակ կոչվում էր Արևելյան Պակիստանը, Հնդկաստանի օգնությամբ հաղթանակի հասավ անկախության պայքարում և 1971 թվականի դեկտեմբերի 16-ին անջատվեց Պակիստանից։
Այդ ժամանակներից սկսած Հնդկաստանն ու Բանգլադեշը բարեկամական սերտ կապեր ունեն։