Ադրբեջանը հայտնում է Հայաստանին տասը գերիների վերադարձնելու մասին

Ադրբեջանը հայտնում է Հայաստանին տասը զինծառայողի վերադարձնելու մասին: Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի փոխանցմամբ` նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ:

Նշվում է նաև, որ սա կատարվել է Եվրամիության միջնորդությամբ` դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման, ինչպես նաև ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման արդյունքում։

Շուրջ մեկ ամիս առաջ արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի և ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր իր կողմից 7 զոհի և 10 վիրավորի մասին։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button