Եվրամիությունը ողջունում է հայ գերիների վերադարձը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է տասը հայ ռազմագերիների վերադարձը: Թվիթերի իր միկրոբլոգում նա լուսանկարներ է հրապարակել` կից գրելով, որ ուրախ է, որ կարողացավ հայրենադարձել տասը հայ զինծառայողի:

Նա այս քայլը Ադրբեջանի կողմից «կարևոր ժեստ» է որակել հումանիտար խնդիրների լուծման գործընթացում` հավելելով, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկու երկրների հետ` կառուցելու արդյունավետ հանդիպումներ երկու երկրների առաջնորդների հետ:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ տասը զինծառայողների վերադարձի մասին, ինչպես նշում են կողմերը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Նրա առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Բրյուսելում դեկտեմբերի 14-ին:

Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի փոխանցմամբ` վերադարձածները գերեվարվել էին նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button