ԱՄՆ-ը և Ֆրանսիան ողջունում են տասը հայ գերիների ազատ արձակումը

Միացյալ Նահանգները ողջունում է անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Այս մասին երեկ Թվիթերի իր էջում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին», – հավելել է Փրայսը:

«Եվրամիության օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս ողջունել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինվորների ազատ արձակումը։

«Ազատ են արձակվել տասը հայ զինվորներ: Ես ուզում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք շարժվում», – Թվիթերւմ գրել է նա։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button