Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն է առաջացել, տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«2021 թվականի սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք», – ասված է ՀԾԿՀ-ի հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել: