Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը առաջիկա օրերին կմեկնի Բաքու, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մայրաքաղաքում նախարար Աբդոլահիանը կքննարկի երկկողմ հարաբերություններին և առևտրային կապերին վերաբերող մի շարք հարցեր։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ ղեկավարի այցը կազմակերպվում է նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հրավերով։