Կորոնավիրուսի պատճառով Դավոսի համաժողովը հետաձգվել է մի քանի ամսով

2022 թվականի հունվարին կայանալիք Դավոսի համաժողովը հետաձգվել է մի քանի ամսով: Այսօր այդ մասին հայտարարել է միջոցառման կազմակերպիչը՝ «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը։

Համաժողովի հետաձգման պատճառն, ըստ կազմակերպիչների, կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածման շուրջ առկա անորոշությունն է։ «Համաճարակի պայմաններում նման մեծ հավաքի կազմակերպումը խիստ խնդրահարույց է», – նշված է Դավոսի համաժողովի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Համաժողովին որպես կանոն մասնակցում են ավելի քան 3000 պետական գործիչներ և բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ պետություններից։ 2021 թվականին կորոնավիրուսի համաճարակը ստիպել էր Դավոսի համաժողովի կազմակերպիչներին ընդհանրապես չեղարկել դրա անցկացումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button