Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները կհանդիպեն մոտ ապագայում, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր մալայզիացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Սկզբի համար մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք։ Ամենամոտ ապագայում նրանք բանակցություններ կանցկացնեն», – հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ չհստակեցնելով, սակայն, առաջիկա հանդիպման վայրն ու կոնկրետ ժամկետները։
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմի բանակցողն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։