«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ դեկտեմբերի 21-ին, կմասնակցի երկրի Պաշտպանութան նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին ինչպես նաև օպերատով խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ», – այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ վաղը նախատեսված ՊՆ կոլեգիայի նիստի ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հանդես կգա զեկույցով, որի ընթացքում, մասնավորաբար, տեղեկություններ կներկայացնի 2021 թվականին ձեռք բերված սպառազինության մասին։
«Ավանդույթի համաձայն նախագահը կնախանշի այն խնդիրները, որոնք պետք է կատարեն ԶՈւ՝ գալիք տարի», -նշել է Պեսկովը։