Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային գործակալությունը (Роспотребнадзор) այսօր դադարեցրել է թուրքական մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը:
«Իզվեստիա» թերթի տեղեկություններով` նման հրահանգ է ստորագրել գերատեսչության Մոսկվայի մարզային բաժանմունքի ղեկավարը։ «Արգելքը կապված է ներկրվող ապրանքների լաբորատոր փորձարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների հետ», – նշված է փաստաթղթում։
TACC գործակալության փոխանցմամբ` վերջին մեկ ամսում նույն պատճառաբանությամբ ռուսական կողմն արգելել է թուրքական 60 հազար տոննա խաղողի և 10 հազար տոննա նռան ներկրումը երկրի տարածք։