Վրաստանի տարածքում հաստատվել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը, այսօր Թբիլիսիում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով` երկու դեպքում էլ վարակակիրները Վրաստանի քաղաքացիներ են։ «Նրանք ԱՄՆ և Մերձավոր Արևելք այցելությունների պատմություն ունեն։ Երկուսն էլ մեկուսացվել են, այժմ մենք ուսումնասիրում ենք նրանց հետո շփված 26 անձանց», – նշել է Գամկրելիձեն։