«3+3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Անկարան հույս ունի, որ կմասնակցի նաև Վրաստանը։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ հատուկներկայացուցիչ կնշանակենք Հայաստանի հետ անմիջական շփումների համար։ Հայաստանը ևս նշանակեց իր հատուկ ներկայացուցիչին։ Որոշ ավիաընկերություններ հարցումներ են արել [Թուրքիայի և Հայաստանի միջև] թռիչքներ [կազմակերպելու] հետ կապված, և մենք կբավարարենք դրանցից մի քանիսը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով. – «Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումները մենք ընդունում ենք եղբայրական Ադրբեջանի հետ միասին»։

3+3 համագործակցության վեցակողմ ձևաչափը առաջարկվել էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղությունը պահպանելու համար։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարեց, որ այս «հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button