Կիևը մտադիր է մեծացնել իր ռազմածովային ավիացիայի կարողությունները, այդ թվում` թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքերի միջոցով: UNIAN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալեքսեյ Նեիժպապան։
«Ընթացիկ տարվա հուլիսին մեզ է մատակարարվել նավատորմի համար նախատեսված Bayraktar անօդաչու համալիրը։ Այն կարող է օգտագործվել ոչ միայն Սև և Ազովի ծովերում, այլև ցամաքում», – հայտարարել է Ուկրաինայի Ռազմածվային ուժերի հրամանատարը։
Ծովակալի խոսքով` ուկրաինական ռազմական նավատորմին մատակարված Bayraktar-ները գործողության կրկնակի մեծ շառավիղ ունեն, քան ցամաքային ուժերի տրամադրության տակ գտնվող նմանատիպ անօդաչու թռչող սարքերը։