«Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո ես տեսնում եմ հնարավորություն, որ մենք կարող ենք քայլ-քայլ առաջ շարժվել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով», – այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ԱԱԾ-ում էր՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին մասնակցելու նպատակով։
Փաշինյանը զգոնությունը կկրկնապատկելու, գործունեության արդյունավետությունը մեծացնելու կոչ է արել։
«Մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան»
Խոսելով ղարաբաղյան հարցից՝ վարչապետը շեշտել է՝ արդեն ավելի քան 20 տարի, Հայաստանը ներգրավված է այդ գործընթացի մեջ, պարբերաբար լսվել են քաղաքական հայտարարություններ, բայց երբ հասանելիություն է եղել բանակցային բովանդակությանը, պարզվել է, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ:
«Մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով․ մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ», – ասել է Հայաստանի գործադիրի ղեկավարը։
Քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար ԱԱԾ մարմինների փորձագիտական, պրոֆեսիոնալ օժանդակության և աջակցության կարիքը կա, շեշտել է Փաշինյանն՝ ընդգծելով՝ հասկանում են՝ Կառավարությունը պետք է ԱԱԾ-ին և ԱԱԾ մարմիններին կարողանա օժտել այնպիսի հնարավորություններով, որ իր առաջ դրված խնդիրները լուծելի լինեն:
«Մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Մարմնավաճառներ լինելիությունը, Մարմնավաճառներ ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Մարմնավաճառներ ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից», – ասել է Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտելով․ – «Մենք պետք է առավել ուշադիր լինենք՝ հասկանալու միջազգային հանրությանը և պետք է առավելագույն ջանք գործադրենք՝ միջազգային հանրությանը հասկանալի լինելու համար: Սա է այն բանաձևը, որը պիտի ապահովի և երաշխավորի Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը անկախությունը, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների լիարժեք պաշտպանությունը»: