Հազարավոր մարդիկ երեկ Բրյուսելում դուրս էին եկել փողոցներ՝ սանիտարական սահմանափակումների դեմ երրորդ ցույցի: Ի տարբերություն նախորդ երկուսի, որոնք ուղեկցվել էին բախումներով, այս մեկը խաղաղ է անցել:
Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» տեսակի տարածման շուրջ պայքարի կառավարության միջոցներին, մասնավորապես՝ կորոնավիրուսի անձնագրերին և բուժաշխատողների պարտադիր պատվաստմանը։
Իսկ հոլանդացի հարևանները մեկնում են Բելգիա՝ ազատության շունչ զգալու և գնումներ կատարելու, քանի որ Նիդեռլանդներում կարանտինը էլ ավելի խիստ է և մինչև հունվարի կես բաց կլինեն միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները։