ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, բայց պետք է փարատվեն Ուկրաինայի շուրջ մտահոգությունները․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ մի քանի ուղղություններով, սակայն հասկացրել է, որ Մոսկվան պետք է փարատի Արևմուտքի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանի մոտ իր ռազմական կարողությունների զարգացման առնչությամբ:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Կրեմլի հետ բանակցել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ-ի միջոցով։

«Ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա և հաշվի առնի Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մեր մտահոգությունները», – Ուշակովին ասել է Սալիվանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button