Ամուլսարի վերաբերյալ քննվող քրեական գործը կարճվել է

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քրեական գործը կարճվել է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ` այս որոշումն ընդունվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Նշվում է, որ եղած հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող իրավական բազմաթիվ ակտեր, և պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ:

«Ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ», – մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեռ գարնանն ասել էր, որ եթե բոլոր փաստերը քննվելուց հետո պարզվի, որ որևէ խանգարող փաստ և հանգամանք գոյություն չունի, ապա նախարարությունն ինստիտուցիոնալ առումով որևէ գործիքակազմ և իրավասություն չունի միջամտելու:

«Լիդիանի» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ամենաաղմկոտ ներդրումային ծրագիրն է։
Բնապահպաններն ու հարակից համայնքների բնակիչները պնդում են` հանքի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առաջացնելու առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի համար: Կառավարությունը սա ճշտելու համար 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների: «Էլարդի» թիմը ի վերջո եզրակացրեց, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button