Թայվանի բանակի տանկերը մարտական կրակոցներով վարժանք են անցկացրել

Թայվանի բանակի տանկային գումարտակը մարտական կրակոցներով վարժանք է անցկացրել` փորձարկելով զրահամեքենային ուժերի մարտական պատրաստվածությունը։

Կենգզիկոու փորձադաշտում դեկտեմբերի 21-ին անցկացրած վարժանքի սցենարով՝ տանկերը կրակոցներով կանխել են հակառակորդի ներխուժումը ծովից։

Թայվանի զինված ուժերում հազար տանկ կա, առաջիկա տարիներին նախատեսվում է ԱՄՆ-ից նոր սպառազինություններ գնել, այդ թվում` 108 նորագույն տանկեր։

Թայվանը անցած դարի կեսերից անջատվել է Չինաստանից։ Պեկինը Թայվանը իր անքակտելի մասն է համարում` պնդելով «մեկ պետություն երկու հասարակարգ» սկզբունքը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button