ՊԵԿ-ը շուրջ 600 հազար դոլարի կոկաինի մաքսանենգության դեպք է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է թմրամիջոցի առանձնապես խոշոր քանակի մաքսանենգության դեպք բացահայտելու մասին։

Հաղորդագրության համաձայն՝ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի քաղաքացին և վերջինիս ուղեբեռը: Ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ՝ թաքցված ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Հայտնաբերված կոկաինի ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600 հազար դոլար, նշում է ՊԵԿ-ը։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով, նաև ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button