Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ Ճապոնական ծովից, ընկղմած դիրքից սուզանավը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռ է արձակվել, որը խոցել է հազար կիլոմետր հեռավորության վրա ցամաքում գտնվող ռուսական փորձադաշտի թիրախը։
Զորավարժություններում կատարվել են նաև ռազմանավերի, ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի գաղտնի տեղաշարժեր։
Ճապոնական ծովում Կուրիլյան կղզիների պատկանելիության հարցում Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հակասություններ կան, ինչը երկու երկրներին խանգարում է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կուրիլյան կղզիները նախկին Խորհրդային Միությունը գրավել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։